Մեր մասին
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը աջակցում է այն բոլոր անհատների եւ կազմակերպությունների գործնեությանը որոնք համողված են, որ բոլոր հանրակրթական խնդիրները անհրաժեշտ է լուծել հայալեզու միջնակարգ դպրոցի շրջանակներում: Այդպիսով, նախաձեռնությունը կտրականապես մերժում է ՀՀ Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ:
Նախաձեռնություն անդամների համոզմամբ, նման օտարալեզու դպրոցները կբերեն այլալեզու վերնախավի և հայալեզու ստորախավի գոյացմանը, և հայոց լեզուն կվերածվի կենցաղային լեզվի, ինչը կվտանգի հայոց լեզվի ապագան:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է եւ առաջարկում է.
ա. կառավարությունը պետք է հետ կանչի այդ վտանգավոր օրինագիծը կամ Ազգային Ժողովը պիտի մերժի այն.
բ. պետք է ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որպեսզի ապագայում առհասարակ բացառվեն նմանօրինակ նախաձեռնությունները.
գ. օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ
