Հարցեր պրն. Վարչապետին եւ ԿԳ նախարարին
1)Ինչո՞վ է սահմանափակում հայալեզու դպրոցը իր շրջանավարտի «հաջողակ եւ մրցունակ լինելը Հայաստանում եւ արտերկրներում»: Եթե կան նման սահմափակումներ, ապա ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը նրանց հաղթահարման մեխանիզմները վերաբերյալ:
2)Եթե նպատակը օտար լեզուների ուսուցման բարելավումն է, ապա ինչպե՞ս է նախարարությունը այդ հարցը լուծելու մնացած 99% դպրոցներում:
3)Եթե դա հնարավոր է (իսկ Ֆինլանդիայի եւ այլ երկրների փորձը դրա ապացույցն է ) ապա ինչի համար են պետք օտարալեու դպրոցները:
4)Կառավարությունը բացատրում է է օտարալեզու դպրոցների վերաբացման ծրագրի օգտակարությունը այդ դպրոցների շրջանավարտներին «Հայաստանում եւ արտերկրներում հաջողակ լինելու» ընձեռնած հնարավորությամբ: Բնականաբար, նման հաջողակ աշակերտների օրինակը շատ արագ կստեղծի մեծ պահանջարկ օտարալեզու դպրոցների նկատմամբ: Քանի որ դպրոցների քանաքը սահմափակ կլինի, կառաջանա դժգոհություն եւ ճնշում ուղղված դեպի սահմանափակումների վերացմանը: Այդ խիստ վտանգավոր զարգացումներից խուսափելու միակ միջոցն է որակյալ եւ մրցունակ հայալեզու դպրոցների մատչելի լինելը բոլոր աշակերտների համար մինչեւ օտարալեզու դպրոցների ի հայտ գալը: Արդյոք չեք գտնում որ այս փուլում մենք պետք է բոլոր ռեսուրսները կենտրոնացնենք այս խնդրի շուրջ:
5)Արդյոք կատարվել է նախնական հետազոտություն, որը, համեմատելով օրենքի փոփոխությունից բխող դրական եւ բացասական հետեւանքները, հիմնավորում է այդ օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությունը: Քննարկվե ՞լ է արդյոք այն շահագրգիռ նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում: Եթե նման հետազոտություն գոյություն ունի, ապա ինչպե՞ս կարելի է ծանոթանալ այդ հետազոտությանը:
6)Միալեզու կրթությունը նպաստում է հասարակության զարգացմանը, այդ թվում հետեւյալ եղանակներով
ա)ստեղծելով է ընդհանուր ինքնություն, ինչը նպաստում է քաղաքացիական արժանիքների զարգացմանը ու դիրքորոշման արտահայտմանը,
բ)խթանելով հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, ինչը նպաստում է հնարավորությունների հավասարությանը եւ նվազեցնում է մեկուսացումը,
գ)օժանդակում է ժողովրդավարական կշռադատմանը, հեշտացնելով քաղացիական քննարկումները եւ դարձնելով ժողովրդավարությունը ավելի պատասխանատու եւ իմաստավորված,
դ)խուսափելով է կրկնակի ծախսերից, բարձրացնում է արդյունավետությունը եւ հնարավորություն է ընձեռնում ժամանակն եւ ռեսուրսները ուղղել դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:
Որո՞նք են այն այլալեզու դպրոցների առավելությունները, որոնք մեզ թույլ են տալիս անտեսել այս կորուստները:
7)Կառավարությունը օրենքի փոփոխությունների ընդունումից հետո նախատեսում է ստեղծել մի կարգ, որը կկարգավորի դպրոցների ստեղծման եւ գործնեության գործընթաղը: Ճիշտ չէր լինի՞ այդ կարգը մշակել նախապես, եւ հանձնել հանրային քննությանը մինչեւ օրենքում փոձոխություւները առաջ քաշելը:
8)Ինչպե՞ս է հիմնավորվում նման դպրոցների սահմանափակումը մեկ ,այլ ոչ թե ավելի բարձր կամ ցածր տոկոսով:
9)Ինչու՞ է սահմանփակվում է դպրոցների քանաքը, այլ ոչ թե ուսանողների թվականակը (որպես որոշակի տոկոս բոլոր աշակերտների թվաքանակից):

Security
to verjapes pti haskanak vor HAYASTAN um mayreni lezun pti hayerene lini isk ed otar lezunere tox eli sovoren !!!!!
FORECASTING
ajkis HAYASTANI ANUNN EL EN UZENALU POXEN DE AMOTA HAYASTAN INCHA? OVA HASKANUM? ISK AY YETE ASENQ ARMENIA !!!!!!!!!!!!????? SENC BANER HAM JAMANAKAKICA HNCHUM HAMEL HANRA(OTARA)MATCHELI DZEVOV KLINI AY ES ARTEN GORCAAAAAAA NSHANAKUMA LAVA AMEN INCH U VABSHE EKEQ TARERE LATINATAR POXENQ AY SENC VONC HIMA YES EM GRUM DEeeeee CHGITEM SENC EL AVELI AVELI DEMOKRATAKAN LEZU DZERQ KBERENQ !!!!
P.S INCH LAVA CHE ????