Skip navigation.
Home

Հաճախ տրվող հարցեր *

1. Ո՞րն է այլալեզու դպրոցների վտանգը:

Այլալեզու դպրոցների մուտքը Հայաստան այս պահին երբ ազգային միջնակարգ դպրոցը դեռ կայացման փուլում է կբերի օտարախոս վերնախավի ձեւավորմանը: Վերնախավին կհետեւեն մնացածները, որոնք կուզեն, որ իրենց երեխաները նույնպես հասնեն հաջողությունների։ Դա կտրուկ կիջեցնի հայերենի հաղորդակցական հնարավորությունները եւ հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա հարցականի տակ կդնի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետեւապես նաեւ՝ հայ ազգի գոյությունը։

2. Դուք դե՞մ եք որ հայերը լավ տիրապետ են անգլերենի, ռուսերենի կամ այլ լեզուներին:

Բացարձակապես ոչ: Մենք կողմնակից ենք որ դպրոցը պետք է ապահովի օտար լեզուների, ինչպես նաեւ մնացաց հանրակրթական առարկաների, բարձր իմացություն սակայն դա պետք է կատարվի պահպանելով հայերենը որպես կրթույության լեզու միջնակարգ դպրոցում:

3. Հնարավոր է արդյո՞ք լավ տիրապետել օտար լեզուներին պահպանելով հայերենը որպես կրթության լեզու:

Անկասկած: Բազմաթիվ երկրների, այդ թվում Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Թայվանի, Շվեյցարիայի, եւ այլոց փորձը դրա վառ ապացույցն է:

4. Ինպե՞ս է դա կարելի անել

Հնարավոր եղանակներից մի քանիսը հետեւյալն են
-ավելացնել անգլերենի, ռուսերենի, այլ անհրաժեշտ լեզուների դասավանդման ժամերը,
-առնվազն մեկ օտար լեզվով պարտադիր քննություն մցնել ցանկացած բուհ ընդունվելու համար
-ավելացնել օտար լեզուների դասատուների աշխատավարձը
-այլալեզու կինոնկարների հայերեն թարգմանելու փոխարեն օգտագործել հայերեն սուբտիտրեր:
-խրախուսել պետական եւ մասնավոր լեզվական կենտրոններին ստեղծումը ու գործնեությունը, հատկացնելով հարկային արտոնություններ:

5. Ինչպե՞ս ես կարող եմ օգնել
- ուղարկեք «Դիլիջան» միջազգային դպրոցի Հոգաբարձուների խորհդի անդամներին ուղղված նամակը (http://nochangeinlanguagelaw.org/comment/reply/2#comment-form )
ձեր ծանոթներին

-գրեք/զանգահարեք Աղգային Ժողովի Կրթության ու Գիտության հանձնաժողովին եւ/կամ ձեր պատգամորին
կայք. http://parliament.am/feedback.php?lang=arm
հեռ.(374-10)588331 ընդունարան, 524722 ընդունարան, 525402 տեղակալ

-գրեք Կրթության եւ Գիտության նախարար պրն. Աշոտյանին ձեր կարծիքը info@edu.am հասցեով

-գրանցվեք facebook-ում եւ միացեք « Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբին http://www.facebook.com/home.php?#!/group.php?gid=112426852127161&ref=ts

* տեղ գտած գաղափարներից մի քանիսը հրապարակվել են հետեւեւյալ աղբյուրներում
kogovit.livejournal.com
narjan.livejournal.com
cdaily.com ( Հրանտ Տեր-Աբրահամյան)
facebook.com (Միքայել Զոլյան)